Medical Daily ամսագիրը հրապարակել է կարևոր հոդված այն մասին, թե որ դեղամիջոցները խառնելու դեպքում կարող են լուրջ խնդիրեր առաջանալ:

Հազի դեղեր և հակագիստամինայիններ

Հազի և ալերգիաների շատ դեղամիջոցներ վաճառվում են առանց դեղատոմսի: Այդ դեղերն ունեն նման բաղադրություն և երկու տեսակներն ընդունելու դեպքում կարող է առաջանալ բաղադրիչ մասերի մեծ չափաքանակ, ինչը շատ վտանգավոր է: Դեղերի խառնումը կարող է ունենալ խիստ քնաբեր ազդեցություն:

Հակադեպրեսանտներ և ցավազրկողներ

Այս դեղահաբերի խառնումը կարող է ստամոքսում ուժեղ արնահոսություն առաջացնել:

Հակամակարդիչներ և ասպիրին

Հակամակարդիչներն անհրաժեշտ են արյան մեջ թրոմբային գոյացությունների նվազեցման համար: Ասպիրինը ևս ունի նման ֆունկցիա: Այդ պատճառով երկու դեղամիջոցները խառնելիս կա ներքին և արտաքին արնահոսություն ունենալու վտանգ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել