Ըստ թուրքական որոշ տեղեկատվական ռեսուրսների՝ Սիրիայի քրդերի դեմ Աֆրինում թուրքական զինուժի կողքին կռվում են նաև չեչեններ, մասնավորապես՝ Ջունուդ ալ-Շամ խմբավորումը ու հատկապես հրամանատար Մուսլիմ ալ-Շիշանին:
Մուսլիմ ալ-Շիշանին հայտնի չեչեն հրամանատար է: Նրա ծառայությունները թուրքերը օգտագործել են նաև Սիրիայի այլ հատվածներում:
Մասնավորապես ալ-Շիշանին իր խմբավորման հետ գործել է նաև հայաբնակ Քեսաբի գրավման ռազմական գործողություններում:
Կարծում եմ՝ սա թեմա է, որը պետք է հետաքրքրի ինչպես մեր, այնպես էլ միջազգային լրատվամիջոցներին, առավել ևս, որ Մուսլիմ ալ-Շիշանին ընդգրկված է ԱՄՆ պետդեպի ահաբեկիչների ցանկում, որոնց ամերիկացիները փնտրում են:
Կից նյութն՝ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել