Տարբեր առիթներով տարբեր մարդկանց հետ եմ շփվում և մի հետաքրքիր տենդենց եմ նկատել: Երիտասարդության մեջ ձևավորվել է մի «խավ», որի «անդամները», ծանրաբեռնելով իրենց ավելորդ և անտեղի կարծրատիպերով և նախապաշարմունքներով, վեր են դասում իրենց հասարակության մյուս անդամներից: Այդ «խավի» համար անմիջական լինելը ամոթ է, անկեղծությունը` անկարելի: Իրենց պարուրելով կեղծ գլամուրային գաղափարներով՝ ընտրում են մի ապրելակերպ, որն իրականում իրենցը չի, հորինված է, անիրական... և ապրելով այդ ապրելակերպով՝ հետզհետե կորցնում են իրենց ԵՍ-ը ու ի վերջո կանգնում փաստի առաջ, որ իրենք իրենց չեն ճանաչում, չեն կարողանում հասկանալ, թե ով են, և դրանից հետո էլ ավելի մեծ կրքով են շարունակում ապրել հնարովի ԵՍ-ով կյանքը...
Մի կորցրեք ձեր դեմքը, մարդիկ, առանց կեղծ դիմակների էլ դուք յուրահատուկ եք: Մեզանից յուրաքանչյուրը առանձնահատուկ դեպք է: Բացահայտեք այդ առանձնահատկությունը ձեր մեջ: Մի եղեք նորաձև, եղեք յուրահատուկ...
Հեղինակ՝ Hasmik Meliksetyan
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=529503420426320&set=a.255618291148169.59219.209324585777540&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել