Հայաստանի «քաղաքական միտքը» (եթե այդպիսին կարելի էր համարել էն ժամանակվա վաճառականին) մի անգամ կատարել է այդ կտրուկ շրջադարձը:
Կատարվել է կոպիտ և ճակատագրական մի սխալ:
Օսմանյան-պարսկական (ավելի վաղ Հռոմեա-բյուզանդական -- պարսկական) քաղաքականության միջնորդ դերակատարից (որը ի դեպ մեզ մոտ շատ լավ էր ստացվում) վերափոխվելով ռուսական-արևելյան հակամարտության թատերաբեմի:
Արդյունքը ահավոր էր և է մինչ այսօր (1828 - 2013):
Իսկ ի՞նչ կլինի, եթե մենք վերադառնանք մեր իրական ակունքներին:
Այսինքն՝ իրականում ինտեգրվենք տարածաշրջանում, դառնանք նրա կարևոր բաղկացուցիչներից մեկը:
Չէ՞ որ դրա կարիքը (հլա դեր) կա, և մեր բոլոր հարևանները դա կողջունեն:
Մենք պետք է վերջապես հասկանանք, որ արդեն 200 տարի է, մեր «հյուսիսային», աննորմալ օրիենտացիայի պատճառով, դարձել ենք խանգարող և օտար մի մարմին տարածաշրջանում:
Ինչո՞ւ չվերադառնալ մեր «միսիային», այն է՝ արևելք - արևմուտք կապող կամրջին:
Չէ՞ որ դա մենք (մեր պապերը - Արևմտյան, Կիլիկյան Հայաստանում և Ջուղայում) շատ լավ ենք կատարել և որպես հետևանք եղել ենք գնահատված և ցանկալի տարածաշրջանի համար...