Բոլորդ գիտեք՝ 2 տարի է՝ փորձում եմ կոնկրետ թիրախային խմբի համար հաց արտադրել։ Արդեն 63-ից ավել փորձեր եմ արել, էլի չեմ բավարարվում, ուզում եմ կատարյալ որակ ստանալ։ Հենվելով վստահության վրա՝ մի քանի տեղերից թթխմոր եմ գնել, գնել եմ ամենաթանկերը, տարել, փորձել ենք, պարզվել է՝ մեջը дрожь կա։
Հասկանո՞ւմ եք, հիմա ես հաց արտադրեի, գրեի՝ պատրաստված է բնական թթխմորից, չկա արհեստական խմորիչ, ու մի սպառող տաներ լաբորատորիա, ստուգեին և հայտնաբերեին լեոֆիլիզացված դրոժ։
Հասկանո՞ւմ եք, անբարոյականությունն էլ պիտի սահման ունենա․ չէ՞ որ մեր երկրում թթխմոր գնում են հիմնականում առողջական խնդիրներ ունեցող մարդիկ, ինչպե՞ս կարելի է այդ մարդկանց կրկնակի վնասել, ախր ո՞նց։ Հիմա որ ընկերության անունն ասեմ լուրջ վնասներ կրի, կասեն՝ դե ընտանիք էր պահում, հարկեր էր մուծում, ինչի՞ վնասեցիր։ Կամ ասելու են՝ նախանձում ես, ինչ֊որ մեկի պատվերն ես կատարում։
Լավ, բա էդ կեղծ թթխմոր առնողն ընտանիք չի պահո՞ւմ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել