Ժողովուրդ, թարգեք էլի ՀՀ-ի կողմից «Բաքվեցի Միշա»-ի հետ կապված հայտարարության համազգային պահանջը: Անկեղծ, չեմ հասկանում, թե ի՞նչ ենք ուզում:  Ուզո՞ւմ ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես հայտարարություն կամ ինչ-որ հերքում անի դեռեւս բացառապես բամբասանքների մակարդակում ընթացող, ինչ որ իբր թե մահմեդականություն ընդունած, ենթադրաբար նախկինում ադրբեջանաբնակ հայի մասին:  Ի դեպ, կարծում եմ նաեւ, որ համեմատությունները ասենք Չեխիայի դեսպանի հայտարարության եւ ՀՀ-ի` մինչ էս պահը լռության միջեւ տեղին չեն, քանի որ էն դեպքում Չեչնիան նույնականացվում էր Չեխիա պետության հետ, իսկ էս պարագայում խոսվում ա ինչ-որ հնարավոր հայի մասին: Հանրային եւ ինչու ոչ նաեւ դիվանագիտական մակարդակներում պետք ա անել ամեն ինչ խոսակցություններից օգտվողների բերանը փակելու ու հետագա շահարկումները կանխելու ուղղությամբ, բայց խառնվել իրար ու պետական մակարդակում հայտարարություն անելն անիմաստ եմ համարում: Այսինքն՝ ի՞նչ պիտի ասի պաշտոնական Երեւանը, որ հայ ժողովուրդը կամ Հայաստանի Հանրապետությունը սրա հետ կապ չունի՞, խնդալու չի դա, ժողովուրդ ջան: Ավելին ասեմ՝ եթե ինչ-որ մեկը պաշտոնական մակարդակում հայտարարության մասին պիտի մտածի, ապա դա Ադրբեջանն ա, քանի որ ենթադրվում ա, որ էդ մարդը նախկինում Ադրբեջանի քաղաքացի ա եղել: Էս ամենն ասելով հանդերձ, եթե հնչի ՀՀ-ի կողմից հայտարարության անհրաժեշտությունը հիմնավորող առաջարկ-պահանջ, ապա ես դրան կմիանամ անմիջապես...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել