Կուսակցություններն են ու կուսակցականներն իրենց ոխով, թույնով ու թարախով:
Մի քանի հայտնի մականունավորները, ովքեր պահում են կուսակցությունների փողերը, ու համարվում են բարեգործ:
Սապոնվող ջահելությունն ու չփաստարկված հետույքամոլությունը:
Բարեգործ «արքաները», որոնք արժանի են «Արա» կոչվելու:
Ես ավելի հակված եմ տեսնել անհատների: Օրինակ՝ եթե Արմեն Երիցյանը անհատական լիներ թեկնածու (ընդունեք՝ օրենքը լիներ այդպիսին), ես կընտրեի Արմեն Երիցյանին, որի միակ թշնամին ՕԵԿ-ն է (լրատվամիջոցների և հասարակության լայն շերտերի համար ԱԽՔ-ը):
Նույնը կարել է ասել Տարոն Մարգարյանի մասին, նրան ամենաշատը ես եմ քննադատում, բայց այս ընտրություններին նրան էլ ամենաշատը խանգարելու է հենց ՀՀԿ-ն, իր ոխով ու մնացած չարիքներով:
Նույնը կարելի է ասել մյուսների մասին:
Ինչ վերաբերում է սապոնվող ջահելներին, հետույք մտնողներին, ապա ես դա համարում եմ ավելի վատ բան, քան ասենք մնացյալը: Պարզ երևում է, որ երիտասարդության զգալի մասը՝ տգետ, թերուս ու անգիտակից, ունենալու է լուրջ պաշտոններ, ու ունենալու է այդ պաշտոնները հետույք մտնելու համար, և այնքան վատ է անելու իր աշխատանքը, որ այս վիճակը մնալու է այսպես:
Մի խոսքով, շատ բաներ ունենք փոխելու մեր մեջ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mkrtchian/posts/2938841325468
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել