Երեւան քաղաքի ավագանու նախընտրական քարոզարշավ են անցկացնում բավականին քաղաքական ուժեր՝ իրենց կառույցներով, լիդերներով, ակտիվիստներով, երիտասարդական կազմակերպություններով…
Պատկերացրեք, որ հանդիպումներն անցնում են հանգիստ, գրեթե առանց միջադեպերի ու լարվածության:
Սակայն, ժողովուրդ ջան, դուք ինքներդ ձեզ հարց չե՞ք տալիս, թե ինչու են միջադեպերը` ծեծ ու ջարդը հենց ՀԱԿԿ-ի ջահել-ջուհուլների, երիտգվարդիայի հետ պատահում… Ձեզ չի՞ թվում, որ պատճառը հենց իրենք են, որ դա արդեն բազմամյա ոճ է` հրահրել, սադրել ու բողոքել, մեղադրել իշխանություններին, վարկաբեկել ընտրական գործընթացները…
Հետաքրքիրը նաեւ այն է, որ գրեթե նույն դեմքերն են, նույն դերակատարները…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել