Tamerlan Tsarnaev practices boxing at the Wai Kru Mixed Martial Arts center in April 2009 in Boston, MassachusettsԲոստոնյան դեպքերից հետո դեռևս անհայտ, «հայ» Միշայի թեման քննարկման թեմա է դարձել նաև ՀՀ-ում։ Հետաքրքիր է այն, որ թեման ԱՄՆ-ում սկսվեց թափ հավաքել ապրիլի 24-ին ընդառաջ, իսկ հիմա գտնվում է ուշադրության կենտրոնում նաև այստեղ։ Զարմանալին այն է, որ դեռևս ԱՄՆ հատուկ ծառայությունները չեն վերծանել Միշայի ով լինելը։ Արդյո՞ք դժվար է չեչեն եղբայրների հեռախոսազանգերի, համացանցային շփումների, տեսախցիկների և այլ միջոցով բացահայտել այդ մարդուն։ Միգուցե նրա անունից, ճաղատ, բայց կարմրավուն մորուսից էլ հասկանա՞նք, որ ոչ թե հայ է Միշան, ինչպես ներկայացնում են չեչեն տղաների բարեկամները, որոնց նա այդպես է ներկայացել, այլ ռուս, ադրբեջանցի կամ թուրք կամ այլ ազգից, բայց ոչ հայ կամ էլ հայ, որը ոչ միայն իսլամիստ է, այլև ինչ-որ ծառայությունների ներկայացուցիչ։

Հ.Գ. Նյութը գրառվել է ապրիլի 24-ին ու ներքևում մեկնաբանություններ է պարունակում, որտեղ նաև շոշափվում են հայերը, ինչպես միշտ՝ նաև Քարդաշյան կլանը։ Զարմանալի մեկնաբանություն է Լիլիթ մականվամբ, տղամարդու հաշվով, Իտալիա, Հռով գրանցվածը։ Սա անդամ է ու մեկնաբանում է այս ամսվա 20-ից սկսած։

***

Իշխանության ներկայացուցիչներ, արձագանքեք, քանզի մտահոգ է հայ ազգը, լուրջ։ Մեր անունն են շոշափում ամբողջ աշխարհի լրատվամիջոցներում, իսկ մեր պետական ապարատից նույնիսկ մեզ՝ տեղացիներիս, կամ հայ ազգին ուղղված ոչինչ չի ասվել։

Կից նյութը` այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել