Wnews.am-ը գրում է.

11 մլն դրամանոց ժամացույց, 30 հազար դոլարանոց ականջօղեր, շքեղ ավտոմեքենա եւ բնակարան. հայ պաշտոնյաների կանանցից ոմանք բավականին շռայլ են գնումների հարցում։ Wnews.am-ը ներկայացնում է ամենաթանկարժեք գնումները, որոնք նրանք արել են 2016-2017թթ. ընթացքում։

 

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կինը՝ Լուսինե Գալաջյանը,  2017-ին ներկայացրած հայտարարագրում նշել է, որ ձեռք է բերել 10,117,500 դրամ արժողությամբ TOYOTA CAMRY 2.5 GAS մակնիշի ավտոմեքենա։

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը, 2017-ին ներկայացրած հայտարարագրում նշել է, որ ձեռք է բերել 11 մլն դրամ արժողությամբ ժամացույց։

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կինը՝ Մանուշակ Երիցյանը, ձեռք է բերել 829,981,536 դրամի բաժնեմաս։

ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանի կինը՝Անահիտ Սարգսյանը, ձեռք է բերել 5 մլ  833 հազար դրամի բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքը։

ԱԺ պատգամավոր Արմեն Բաբայանի կինը՝Ամալյա Եվանգուլյանը, ձեռք է բերել 53,467,700 դրամ արժողությամբ բնակարան։

Պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը, ձեռք է բերել 6 մլն 701 հազար դրամի հողամաս, 7 մլն 425 հազար դրամի արտադրական նշանակության շինություն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել