Ջավախքի բնակիչներին, ովքեր Վրաստանի քաղաքացիներ են, «համահայկական ընդվզման ակցիայի» մասնակից դարձնելու գաղափարը չի խրախուսվում, անկախ նրանից՝ ում կողմից է նման միտք հղացել։ Ջավախքցիների համար Հայաստանի հզորացումը չափազանց կարևոր է, Արցախի հարցի հայանպաստ լուծումը ոչ պակաս կարևոր է, սակայն նրանց փորձեր անել ներքաշել ներհայաստանյան ներքին խնդիրների մեջ և բազմակողմանի թիրախ դարձնել՝ այդքան էլ ճիշտ չէ։ Ջավախքն առավելապես հայերով բնակեցված տարածաշրջան է, որտեղ բազմաթիվ խնդիրներ կան, որտեղ խաչվում են նույնիսկ գերտերությունների գլոբալ շահերնու հենց այս ու այլ պատճառներով այնտեղի գործընթացներին պետք է վերաբերվել նրբորեն։ Ջավախքը պետք է մշտապես լինի Հայաստան-Վրաստան հարաբերությունների զարգացման համար որպես օղակ, կամուրջ։ Դժվարանում եմ նույնիսկ հաշվել, թե, դիցուք, Հայաստանի իշխանությունների դեմ Ջավախքի բնակիչների ընդվզումից քանի պետություններ կարող են օգտվել Հայաստանը թուլացնելու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: