Հաճախ եմ լսում քննադատություններ՝ կապված Արման Նշանյանի դերասանական խաղի հետ:

Ասում են՝ ինչպե՞ս կարելի է նրան գլխավոր դերեր վստահել, կամ որ ֆալշ է խաղում, պաթոսը շատ է, միշտ տառապած դեմքով է և այլն: Ժողովու՛րդ, եկեք այս անգամ ձեզ հետ չհամաձայնվեմ: Չեմ սիրում էլի մերկարպարանոց հայտարաություններ, որոնց տակ իրականում ոչ մի հիմք չկա: Դա արդեն խոսում է չարության ու նախանձության մասին: Արմանն, իմ կարծիքով, շատ խարիզմատիկ ու տաղանդավոր դերասան է ու լավագույն ձևով լուծում է այն խնդիրները, որոնք ռեժիսորն առաջադրում է:

Չեմ հիշում մի դեպք, երբ Արմանին էպիզոդիկ դերերում տեսած լինեմ: Չե՞ք կարծում, որ նա իրականում այդքան կա, որ ֆիլմերում երկրորդական ու անկարևոր դերերով չի երևում: Եվ հետո՝ նորահայտ ու անտաղանդ վայ-դերասաններին թողած՝ քննադատում եք մի մարդու, ով բոլորից շատ բարոյական իրավունքներ ունի գլխավոր դերերում խաղալու: Խիղճներդ մի՛ կորցրեք, անհնար է, որ տաղանդավոր ծնողների որդին անշնորք ու ապիկար լինի, ինչպես ասում եք: Դերասաններ Ժան Նշանյանի ու Շաքե Թուխմանյանի գեներն ամեն դեպքում իրենցն արել են: 

Հա, մի բան էլ․ վերջին ֆիլմում՝ «SOS. փրկեք մեր հոգիները», որտեղ Արմանը կրկին գլխավոր դերում է, ցույց է տալիս ֆանտաստիկ ու էմոցիոնալ ապրումներ, կարողանում է ճիշտ տեղ հասցնել ապրումներն ու ասելիքը: Չեմ կարծում, որ կգտնվեր մեկը, ով կկարողանար այդքան անմարդկային ու ցուրտ պայմաններում նկարահանվել, որքան կոչումով իսկական դերասանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել