Ներկայացնում ենք General Pencil-ը՝ գրենական պիտույքներ արտադրող աշխարհի ամենահին ընկերությունը: 1889 թվականից այն արտադրում է տարբեր մատիտներ և այլ պարագաներ: Լուսանկարիչ Քրիստոֆեր Փեյնը եղավ General Pencil-ի ֆաբրիկաներից մեկում և պատկերեց մատիտների արտադրության գործընթացը: Ներկայացնում ենք՝ ինչպես են պատրաստում ամենատարածված գրենական պիտույքներից մեկը:

Այսպիսին է հումքը, որից պատրաստում են մատիտները: Սա վերամշակված գրաֆիտ է:

Հետո ձողերը տաքացնում են հատուկ վառարանում դրանց խոնավությունը վերացնելու համար:

Հետո կոշտացած ձողերը դնում են պտտվող դույլիկների մեջ և սուզում են տաք մեղրամոմի մեջ:

              

Հետո սառեցնում են:

Այսպես պատրաստում են փափուկ, գունավոր ձողեր:

Գրաֆիտե ձողերն ապագա մատիտների մեջ է տեղադրում հատուկ մեքենան:

Մատիտների կեսերն իրար են ամրացնում հատուկ սոսնձով:

Հետո մատիտներին տալիս են մեզ ծանոթ ձևը:

Պատրաստի մատիտները ծածկում են ներկի 4 շերտով:

Եվս մեկ փուլ է մատիտներին ռետինով երկաթյա ծայր կպցնելը:

Հետո պատրաստի մատիտները սրում են:

Վերջին փուլում մատիտները մաքրում են, ստուգում և փաթեթավորում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել