Էն, որ ընտրացուցակներում վերջերս օրիգինալ անուններ էի գտել, բայց ասացի, որ իրականում ավելի լուրջ գործով ենք զբաղված, հիմա վայելեք դրա արդյունքները, ավելի ճիշտ դրանց մի մասը, որովհետև ընտրացուցակներում առկա թերություններն ու խախտումները ավելի շատ են, ուղղակի սրանք շատ ավելի ակնառու էին: Հուսով եմ՝ սրա վերաբերյալ կլինեն պաշտոնական պարզաբանումներ ոստիկանության ու ԿԸՀ-ի կողմից, ընտրություններից 2 օր առաջ հրապարակվող ցուցակներն էլ ավելի մոտ կլինեն իրականությանը, չնայած արդեն համոզվեցինք, որ դրա վրա էլ հույս չկա... Ընտրացուցակներում 2 ամսվա ընթացքում հայտնվել են բավական մեծ թվով ռուսներ ու պարսիկներ (երևի էն ֆեյքերը, որ Ֆեյսբուքում քվեարկել էին Տարոն Մարգարյանի օգտին, ընտրացուցակներում էլ են հայտնվել, որ ամեն ինչ ավելի «իրական» թվա...) Մի շարք բնակարաններում օդից հայտնվել են մինչև 20-30 քաղաքացիների անուններ մեկ հասցեում, որոնց մասին տվյալ հասցեի սեփականատերերը տեղյակ էլ չէին...
Էսքան լծակ օգտագործելով ու ընտրացուցակ կեղծելով (էլ չեմ խոսում ընտրակեղծիքների մյուս մեխանիզմների մասին)՝ տատս էլ քաղաքապետ կդառնար... «Ավելի լավ Երևան» գոռացողները թող նախ գոռան «ավելի լավ ընտրացուցակներ» ու «ավելի լավ ընտրություններ»...
Հ.Գ. Ու ոչ մեկ թող ջուր չծեծի, որ սրանք պատահականություն կամ սխալմունք են, բոլորն էլ գիտակից մարդիկ են ու հասկանում են՝ ինչը ում կողմից ու ինչի համար ա արվում...
Մեր աշխատանքը իզուր չէր: