Օջալանի՝ քրդական զինված ջոկատները զինաթափելու և Թուրքիայից հեռանալու կոչը (ու դրա իրականացումը), իմ կարծիքով, ոչ միայն հենց իր՝ թուրքական բանտից ազատություն գնելու խնդիր է լուծում: Այն միտված է նաև մոտ ապագայում քրդական միասնական (դեռևս Իրաքի և Սիրիայի տարածքների հաշվին) պետության համար բանակ ստեղծելու գաղափարի իրականացմանը. զենքին սովոր տղամարդիկ արագ կհամալրեն այդ բանակը, իսկ նոր զենք գտնելը խնդիր չի լինի: Հատկապես որ Իսրայելը բարեհաճ վերաբերմունք ունի քրդերի նկատմամբ: Թե որքանով ասվածը կդառնա իրականություն՝ ցույց կտան հետագա զարգացումները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



