Araratnews.am-ը գրում է.

ՌԴ ժողովրդական արտիստ, խորհրդային և ռուսական էստրադային երգչուհի Իրինա Ալեգրովան այսօր նշում է ծննդյան 66-ամյակը:

Ալեգրովան ծնվել է 1952-ի հունվարի 20-ին՝ թատերական ռեժիսոր, դերասան և Ադրբեջանական ԽՍՀ ևՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ ազգությամբ հայ Ալեքսանդր Գրիգորի Ալեգրովի ընտանիքում:

1970-1980-ական թվականներին Իրինա Ալեգրովան հանդես է գալիս զանազան երաժշտական խմբերում, հյուրախաղերով ճամփորդում ԽՍՀՄ տարածքում։ 1976 թվականին ընդունվում է Լեոնիդ Ուտյոսովի նվագախումբ, ապա՝ «Մոսկոնցերտին» կից Вдохновение («Ներշնչանք») անսամբլ։ 25 տարեկանում մասնակցում է Տամբովի ֆիլհարմոնիայի Молодые голоса մրցույթին, որի կազմում դառնում է II համախորհրդային մրցույթի դափնեկիր՝ Сочи-78 երգով։ 1979 թվականին անսամբլը կիսվում է երկու խմբի՝ Факел և Круиз: Ալեգրովան աշխատանքի է անցնում դրանցից առաջինում և աշխատում դաշնակահար Իգոր Կրուտոյի հետ։

1997 թվականին երգչուհին թողարկում է Императрица ալբոմը, որտեղ, սակայն, չեն լինում կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի երգերը։ Այս անունով էլ նա անցնում է մեներգի ու մենակատարման նոր փուլ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել