Araratnews.am-ը գրում է.

«Комсомольская правда. Воронеж» թերթը հոդված է հրապարակել դեպի Հայաստան ճամփորդության մասին, գրելով, որ ուղևորությունը դեպի հնագույն երկիր անմոռանալի է դառնում հեքիաթային վայրերի, ջերմ կլիմայի, տեղական խոհանոցի և բարեսիրտ բնակիչների շնորհիվ, ովքեր խոսում և հասկանում են ռուսերեն:

«Հայաստանում ավելի լավ է, քան Շվեյցարիայում: Ձմռանն առաջին վայրը, որ ցանկացած զբոսաշրջիկ պետք է այցելի Հայաստանում, Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայրն է: Այս հանգստի կենտրոնն ամենամեծն ու ամենահայտնին է երկրում: Ծաղկաձորը գտնվում է Թեղենիս լեռան գեղատեսիլ լանջերին, Երևանից մեկ ժամ է տևում այնտեղ հասնելու համար: Ամենաբարձր դահուկային կետը 2819 մետրն է», – ասված է հոդվածում:

Բացի Ծաղկաձորից, ռուսական հրատարակությունը խորհուրդ է տալիս զբոսաշրջիկներին այցելել Սևանա լիճ, որը կոչում են Կովկասի մարգարիտ, Գառնու հեթանոսական տաճար, Գեղարդավանք և Հայաստանի մայրաքաղաքի տեսարժան վայրեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել