Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը նշել է, որ հայաստանյան քաղաքական դաշտում կա մեկ սկզբունքային քաղաքական ուժ` դա ՀՅԴ-ն է: 
«Եթե Հայաստանը մի քաղաքական ուժ ունի, դա Դաշնակցությունն է»,-առանձնացրեց Վարդան Բոստանջանն ու պատասխանելով այն հարցին, թե այդ դեպքում ինչու ինքը ՀՅԴ-ական չի, ասաց, որ ինքը ավելի շատ ԲՀԿ-իստ է»: (yerevannews.am): 
Այս հայտարարությունը, թերևս, Վարդան Բոստանջյանի անկեղծության հերթական դրսևորումն էր Վիկտոր Դալլաքյանի հետ քավոր-սանիկական ճշտումներից հետո: Փաստորեն լինելով ԲՀԿ անդամ՝ իր հարազատ կուսակցության սկզբունքայնությունը հրապարակային դաշտում դնում է կասկածի տակ: «ԲՀԿ-իստ» Վարդան Բոստանջյանը իր «անկեղծ» լինելու կամ այլ արժեքավոր որակ ունենալու համար չհայտնվեց ԲՀԿ համամասնական ցուցակում և բնականաբար, այսօր նախկին պատգամավոր է, այս հայտարարությունից հետո շատ մեծ է հավանականությունը, որ նա լինի նախկին ԲՀԿ-ական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել