Թուրքերը ճառելու յուրահատուկ ձիրք ունեն: Սրանք կարող են ժամերով խոսել նույն բանի մասին, բայց այնպիսի պաթոսով , այնպիսի պոռթկումներով ու ինտիրգներով, որ լսարանը հավատում ու վստահում է մինչև հոգու խորքը: Ուսումնասիրում եմ թուրք քաղաքական գործիչների ելույթները, առանց բացառության բոլորն էլ խոսում են ժեստերով, իրենց խոսքը դրանով ավելի ազդեցիկ դարձնելով: Ձեռքերի ու մատների շարժումը նրանց բանավոր խոսքի անբաժանելի մասն է: Նրանք ոչ միայն լսողական ապարատի համար են խոսում, այլ նաև տեսողական... Ուսումնասիրություններս ինձ տարան դեպի ԲՈՒՀ-եր, որտեղ իսկապես դասավանդում են խոսքի վարպետություն: Այս առարկան կա բառացիորեն բոլոր մասնագիտությունների համար, իսկ ահա որոշ մասնագիտությունների համար այն նաև քննական առարկա է...
Ի դեպ, Էրդողանը խոսքի վարպետության մասնավոր դասեր է առել նաև 1994թ.-ին երբ ընտրվել էր Ստամբուլի քաղաքապետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել