Մեր մշակույթում միշտ ատել են ամենահին մասնագիտությամբ զբաղվողներին։ Թվում է, թե ով ինչ ուզում է, պետք է անի իր մարմնի հետ, բայց մեր մենթալիտետը դա թույլ չի տալիս։
Համապատասխանաբար, շատերը երես են թեքում մարմնավաճառներից ու ճանաչել անգամ չեն ուզում։ Բայց նրանք նույնպես մարդիկ են ու ունեն ցավոտ տեղեր։
Անանուն Whisper հավելվածը հնարավորություն է տվել գիշերային թիթեռնիկներին արտահայտվելու․
Ես էսկորտ ծառայություններ եմ մատուցում, բայց վախենում եմ քննադատություններից։ Ինչպե՞ս ես հասա այս ամենին․․․
Ես չեմ ուզում հեռանալ այս բիզնեսից, բայց հակառակ դեպքում ընկերս ինձ կթողնի։
Ես մարմնավաճառ եմ։ Դրանով ես վաստակում եմ ապրուստս, ու դա ինձ մյուս աղջիկներից ավելի վատը չի դարձնում։
Իմ աշխատանքի ամենալավ պահը գաղտնիությունն է։ Այնքան շատ մարդ գիտի՝ ինչով եմ ես զբաղվում։ Ես նաև այլ աշխատանք ունեմ քիչ աշխատավարձով, բայց այնտեղ ոչ մեկ չգիտի՝ ինչով եմ ես զբաղվում։
Ես մարմնավաճառ եմ, ու դա այնքան էլ նողկալի չէ, որքան դուք եք պատկերացնում։ Մենք էլ մեր կանոններն ունենք, ու ես չեմ ուզում խոսել իմ մասնագիտության մասին։
Ես մարմնավաճառ եմ ու երբեմն խղճում եմ հաճախորդներին։ Նրանք այնքան կարոտ են սեքսի։
Միակ բանը, որ դուր չի գալիս ինձ իմ աշխատանքում, այն է, որ սեքսը դարձել է սարդոստայն։
Ես երկակի կյանքով եմ ապրում․ ցերեկը սովորում եմ մանկավարժ դառնալու համար, գիշերը էսկորտ ծառայություններ եմ մատուցում, որ վարձս մուծեմ ու դրա համար չեմ ամաչում։
Լինելով մարմնավաճառ՝ միշտ երազում եմ, որ ինձ գեղեցիկ տղամարդ պատվիրի, բայց այդպես հազվադեպ է լինում։
Ես մարմնավաճառ եմ ու դադարել եմ խղճի խայթ ունենալ, երբ հաճախորդներս ասում են, որ ամուսնացած են։
Ես մարմնավաճառ եմ։ Մի անգամ հաճախորդս ասաց, որ փրկել եմ նրան ինքնասպանությունից։ Հիշելով դա՝ սկսում եմ սիրել աշխատանքս։
Ես մարմնավաճառ եմ։ Արդեն ունեցել եմ 52 տղամարդ ու դեռ 23 տարեկան եմ։ Ես ամոթի զգացում չունեմ, միշտ պաշտպանվում եմ։
Ես մարմնավաճառ եմ ու երբեմն զգացողություն եմ ունենում, որ տղամարդիկ ինձ վճարում են ոչ թե սեքսի համար, այլ որ նվան, թե ինչ վատն է իրենց կինը։
Երբ մարդկանց ասում եմ՝ ինչով եմ զբաղվում, միշտ երես են թեքում ինձնից, դրա համար միշտ մենակ եմ։
Մարմնավաճառի աշխատանքը թույլ է տալիս ինձ սեքսուալ զգալ։ Սովորական կյանքում ոչ մեկ ինձ նման բան չի ասում։
Ես մարմնավաճառ եմ ու կարող եմ մի բան ասել՝ գիրք կարդացեք. իմ հաճախորդների 90 տոկոսը չգիտի ինչ անել անկողնում։