«Երեկ լրացել է սիգի որսի արգելքի ժամկետը, հիշեցնենք՝ այս ձկնատեսակի որսն ու հետևաբար վաճառքն արգելվել էր անցյալ տարվա դեկտեմբերի 20-ից մինչև այս տարվա հունվարի 15-ը: Դեկտեմբերի 20-ից բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մայրաքաղաքում «ռեյդի» էր դուրս եկել, սիգ վաճառողներին էր փնտրում, հայտնաբերելու դեպքում՝ ձուկն առգրավում»։ «Առավոտ»-ը Մալաթիա-Սեբաստիա համայնքում հունվարի 13-ին արված լուսանկար է տեղադրել՝ գրելով. «Ինչպես երևում է, առևտրականներն այնքան էլ ահաբեկված չէին բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումներից: Ըստ էության, այս տեսչական մարմնի ստուգումները կարճ տևեցին, քանի որ մինչև հունվարի 15-ը, հատկապես Սուրբ Ծննդյան օրը, մայրաքաղաքի մի շարք փողոցներում սիգն ազատ ու անարգել վաճառվում էր: Մեզ հանդիպած առևտրականը մեր՝ սիգի որսի և վաճառքի արգելքի մասին դիտարկմանը մի բան էլ հպարտությամբ ասաց. «Այ քուր ջան, հըմի կարո՞ղ ա բռնել տաս: Ընտիր ձուկ ա, հատը՝ 700 դրամ, նայի՝ փորը բացեմ, իկրան մեջը: Սաղ էլ ծախըմ են, մինակ մենք չենք»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել