Ամիսներ առաջ «Animal Planet» ալիքով հաղորդում տեսա մի կենդանու մասին, որ իր թույնից ազատվելու համար խայթում էր ինքն իրեն:
Սակայն թույնն էլի հայտնվում էր իր մեջ, և էլի ինքն իրեն էր խայթում, ու այդպես այնքան ժամանակ, մինչև թույնից ազատվում էր՝ այն իրեն վնասել փորձող այլ կենդանու կամ իր զոհի մեջ դատարկելով...


Ցավոք, հիմա Հայ ազգը նմանվել է այդ կենդանուն: 
Մենք խայթում ենք ինքներս մեզ: 
Ցանկացած, անգամ ամենափոքր առիթն էլ բավական է ազգին պառակտելու համար:

Լինի դա հերթական ընտրությունները, Հայաստանի ֆուտբոլային հավաքականի պարտությունը և դրան հետևող Վարդան Մինասյանի հրաժարականի պահանջը, Հայոց Մեծ Եղեռնին նվիրված նոր տեսահոլովակը...

Միանգամից բաժանվում ենք երկու բանակի և սկսում իրար խայթել, իրար հետ կռվել, իրար թույնել ու դրանով մեր թույնը դատարկում մեր մեջ...

Ժամանակն է, որ գիտակցենք, որ իրար դեմ դուրս գալով, մենք մեզ ենք թույնում, մեզ ենք վնասում, ժամանակն է հասկանանք, որ ազգը մեկ ամբողջական օրգանիզմ է, որի առողջ լինելու համար անհրաժեշտ և պարտադիր պայման է բոլոր մասերի առողջ լինելը, և աջ ձեռքով ձախ ձեռքին խփելով ու հետո ձախով աջին խփելով մենք մեր երկու ձեռքերն էլ կջարդենք և կմնանք անպաշտպան թշնամու դեմ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել