Araratnews.am-ը գրում է.

Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը հայտնել է, որ իր ձերբակալությունն Ադրբեջանին արժեցել է միլիարդ դոլար. այս մասին բլոգերը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Դժվար է այս ամենը արտահայտել գումարի կոնկրետ չափով: Կհամարձակվեմ ենթադրել, որ Բաքվի բանտում իմ մնալու համար ադրբեջանցի ժողովուրդը վճարել է ոչ պակաս, քան 1 մլրդ դոլար: Որպեսզի հասկանաք, թե ինչ է միլիարդ դոլարը Ադրբեջանի համար, կասեմ, որ միջին աշխատավարձը Բաքվում ամսական չի գերազանցում 300 դոլարը, իսկ շրջաններում՝ 200 դոլար: Կենսաթոշակներն առնվազն 100 դոլար են կազմում», – գրել է Լապշինը:

Բլոգերը նշել է, որ այդ գումարով նրանք կարող էին կացարաններ կառուցել Ղարաբաղից փախստականների համար, ովքեր ապրում են աղքատության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել