«Հ1» հեռուստաընկերութամբ Նվեր Մնացականյանի հյուրը Երեւանի ավագանու ՀԱԿԿ ցուցակի վերին հորզոնականներում բազմած Զոյա Թադեւոսյանն է: Ուզում էի հույս տածել, որ 2009-ին խառնակչության համար «Ժառանգությունից» հեռացված տիկինը կզսպի իրեն եւ առնվազն զրպարտություն չի անի «Ժառանգության» հանդեպ: Ավաղ, իզուր էի հույսեր տածում: 

Ի պատասխան Նվերի հարցի` տիկինը հայտարարեց, որ իր նախկին կուսակցության հանդեպ ոչ թե խանդ ունի, այլ արհամարհանք (իր իրավունքն է): Բայց չբավարարվեց դրանով ու անցավ կեղտոտ զրպարտության. այն է` «ես չեմ կարող ընդունել քվեարկություն կեղծողներին, տեղամասերում տեղեր ծախողներին, իմ համար կեղծարարը կեղծարար է»: 

Հարկ եմ համարում տիկնոջը հիշեցնել.
- իր՝ «Ժառանգուևթյուն» կուսակցության վարչության անդամ եւ ԿԸՀ-ում նրա ներկայացուցիչ եղած շրջանում տիկինը միանձնյա, առանց որեւէ մեկի հետ խորհրդակցելու է որոշել, թե ով եւ որ հանձնաժողովում պետք է նշանակվի, իսկ դրա «հետեւանքների» մասին մենք իմացել ենք մամուլից: Եւ եթե նա գտնում է, որ «Ժառանգությունը» տեղեր է «ծախել» հանձնաժողովներում, ապա ուրմեն դա արել է ինքը:
-Սեւանի ընտրատարածքում տեղերի վաճառքի կանխողը եղել ենք մենք, այն դեպքում երբ դա վաճառել պատրաստվող ԸԸՀ մեր անդամը «Ժառանգություն» էր եկել տիկնոջ «միջնորդությամբ» (տիկինը ինքը ծագումով սեվանցի է, եւ նա էր «գտել» նրան իբրեւ Սեւավում մեր ներկայացուցիչ): Բարեբախտաբար, «աճուրդը» կանխեցինք: Նման մի աճուրդ էլ կարողացանք կանխել Սիսիանում: 
-Մալաթիայում տեղերը Սամվել Ալեքսանյանին վաճառած ԸԸՀ մեր անդամը Մալաթիայի կառույցից էր, որը ղեկավարում էր «Ժառանգությունում» խռովարարության ժամանակ տիկնոջը տանդեմ դարձած, ապա նրա հետ ՀԱԿ տեղափոխված Մովսես Արիստակեսյանը (հետագայում, միասին` «Ժողովրդի իշխանություն»): Վերջինս էլ իր հերթին էր այդ «անկաշառ» մարդուն բերել «Ժառանգություն» ու ....

Արժե հիշեցնել, որ տիկնոջ կոնֆլիկտը «Ժառանգության» ներսում սրվեց այն ժամանակ, երբ պահանջվեց հաշվետվություն ու բացատրություն ներկայացնել հանձնաժողովներում իր միանձնյա նշանակումների կապակցությամբ: Ու այդ ժամանակ ի հայտ եկավ «Ժառանգության» համագումարի քվեարկության կեղծման պատմությունը, որը տարփողոններից մեկը տիկինն էր: Ըստ որում, հետաքրքիր փաստեր. 
-«կեղծված» համագումարում վարչության անդամ ընտրվելու համար առավելագույն ձայներ «ստացել էր» հենց տիկինը /^/,
-կեղծելու փորձ անողները (որոնց ձեռքից Արմեն Մարտիրոսյանը խլել էր տրցակը) տիկնոջ հետ հայտնվեցին նույն թիմում` «Ժողովրդի իշխանության», ապա ՀԱԿ կազմում:

Հետեւությունները թողնում եմ ընթերցողին: 

Հետգրություն. Յուրաքնաչյուրի/յուրաքանչյուր ուժի իրավունքն է քննադատել «Ժառանգությանը», «Բարեւ, Երեւան»-ին: Դրանք կարող ենք ի գիտություն ընդունել, չհամաձայնել դրանց հետ: Սակայն թույլ չենք տա որեւէ զրպարտություն, հատկապես երբ զրպարտողը անվերջության չափ հեռու է հրեշտակ լինելուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել