Սպիտակ ատամնաշար ունենալը երազանք է բոլորի համար: Այն ունենալու համար ոչ միշտ է պարտադիր դիմել ատամնաբույժի: Դրանք կարելի է խնամել նաև տնային պայմաններում:
Սպիտակ ատամներ ունենալու համար անհրաժեշտ է շատ կաթ խմել: Կաթը ամրացնում է ատամների էմալը:
Ամենատարածված ժողովրդական միջոցը սովորական սոդան է: Այն անմիջապես սպիտակեցնում է ատամները, բայց սոդայով կոպիտ տրորումից վնասված լնդերը կսկսեն ցավել: Սոդայի պարբերաբար օգտագործումը խրախուսելի չէ, քանի որ սոդան վնասում է էմալը: Արդյունքում ատամի զգայունությունն աճում է, և ցանկացած տաք կամ սառը սնունդ կարող է ցավի պատճառ դառնալ:
Կարելի է օգտագործել նաև լիմոնի կեղև: Այն նույնպես սպիտակեցնում է ատամները:
Սրանք այն պարզ մեթոդներն են, որոնք կօգնեն ձեզ տնային պայմաններում ձեռք բերել սպիտակ և գեղեցիկ ատամնաշար: