Tert.am-ը գրում է.

Աֆրիկյան միությունում մտահոգություն են հայտնել՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կտրուկ արտահայտությունների հետ Հայիթիից և աֆրիկյան երկրներից ժամանող ներգաղթյալների մասին: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է միության ներկայացուցիչ Էբբա Կալոնդոն:

«Հաշվի առնելով պատմական իրականությունը այն մասին, թե որքան աֆրիկացի է ժամանել ԱՄՆ որպես ստրուկ, այդ հայտարարությունը խախտում է ընդունելի վարքագիծը», - ասել է վերջինս:

Աֆրիկյան միությունում կարծում են, որ «նման հայտարարությունները վտանգում են ընդհանուր համաշխարհային արժեքները, ինչպիսիք են բազմազանությունը, մարդու իրավունքները և փոխըմռնումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել