Ինչպես արդեն տեղեկացրել է ԳԱԼԱ-ն, այսօր Գյումրի էր այցելել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա նախ փակ խորհրդակցություն է անցկացրել Ոստիկանության Գյումրու բաժնում, որին մասնակցել են Շիրակի մարզային վարչության և ոստիկանության Գյումրի քաղաքի բաժնի ղեկավարները՝ Կարեն Բաբակեխյանը և Սարգիս Մարտիրոսյանը, ինչպես նաև քննչական կառույցի աշխատակիցներ: Խորհրդակցության ավարտին ոստիկանապետը պատասխանել է լրագրողների հարցերին: Նախ անդրադարձ է կատարվել ապրիլի 23-ի ողբերգական դեպքին: Վլադիմիր Գասպարյանը շատ կոպիտ գնահատական է տվել հնչած կրակոցներին, նշել, որ այս անգամ ոչ ոք ու ոչինչ չի ներվելու: Ավելին, ոստիկանությունն իր հսկողությունը Հայաստանի երկրորդ քաղաքում ուժեղացնելու է երկու կլաններին սանձելու և դրանց դերակատարությունը քաղաքում իսպառ վերացնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել