Araratnews.am-ը գրում է.

Facebook սոցցանցի «նորությունների ժապավենում» ավելի հաճախ կցուցադրվեն օգտատերերի ընկերների և հարազատների մասին նորությունները, քան ԶԼՄ-ների տեղեկատվությունը. այս մասին սոցկայքի իր էջում գրել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:

«Այս ուղղությամբ փոփոխությունները սկսել ենք անցյալ տարի, սակայն մի քանի ամիս կպահանջվի, որպեսզի այս նոր մոտեցումը արտացոլվի մեր բոլոր ծառայություններում: Առաջին փոփոխությունները կտեսնեք News Feed-ում, որտեղ ավելի շատ բան կտեսնեք ձեր ընկերներից, ընտանիքից եւ խմբերից եւ ավելի քիչ՝ բիզնեսից, բրենդներից եւ մեդիայից», – գրել է Ցուկերբերգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել