«ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե ինքն էլ ֆինանսական խնդիրներ ունի, բայց որդիներից, ովքեր ապրում են «մոտա­վորապես խրուշչովյան տներում», եր­բեք փող չի վերցնի, եթե անգամ նրանք «բիզնեսային երևույթներ էլ ունեն»:
 
Սա իսկապես մարդկային ող­բերգություն է: ԱԺ նախկին նախագա­հը ցանկանում է մոտավորապես առանձնատուն գնել, բայց ոչ բիզնեսային երևույթներ ունեցող որդիներն են օգնում, ոչ գրեթե Բուռնաշը, ով նույն­պես երևույթներ ունի: Իսկ ինքը՝ Գա­լուստ Գրիգորիչը, իր իսկ խոստովանու­թյամբ, շատ ավելի լավ էր ապրում խորհրդային տարիներին, երբ դպրոցի տնօրեն էր: Ոչ թե այն պատճառով, որ մաղարիչային երևույթներ կային, այլ որովհետև աշխատավարձը բարձր էր (և ոչ թե ԱԺ նախագահ աշխատած տարիների պես՝ ընդամենը միլիոն դրամ): Բայց միևնույն է՝ որպես ազգային գաղափարախոսություն ունեցող մարդ, Գալուստ Սահակյանի համար կոմունիստների ժամանակ «տանջահար երևույթ էր»: Դրա համար էլ հիմա նա ողջունում է առանձնատներ ունե­ցողներին: Իսկ մոտավորապես պանելային շենքերում ապրողներին երևի օդային համբույրներ է ուղարկում: Որպեսզի հանկարծ ՀՀԿ-ն ընդդիմություն չդառնա, ու տանջահար երևույթը չկրկնվի»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել