Սա իսկապես մարդկային ողբերգություն է: ԱԺ նախկին նախագահը ցանկանում է մոտավորապես առանձնատուն գնել, բայց ոչ բիզնեսային երևույթներ ունեցող որդիներն են օգնում, ոչ գրեթե Բուռնաշը, ով նույնպես երևույթներ ունի: Իսկ ինքը՝ Գալուստ Գրիգորիչը, իր իսկ խոստովանությամբ, շատ ավելի լավ էր ապրում խորհրդային տարիներին, երբ դպրոցի տնօրեն էր: Ոչ թե այն պատճառով, որ մաղարիչային երևույթներ կային, այլ որովհետև աշխատավարձը բարձր էր (և ոչ թե ԱԺ նախագահ աշխատած տարիների պես՝ ընդամենը միլիոն դրամ): Բայց միևնույն է՝ որպես ազգային գաղափարախոսություն ունեցող մարդ, Գալուստ Սահակյանի համար կոմունիստների ժամանակ «տանջահար երևույթ էր»: Դրա համար էլ հիմա նա ողջունում է առանձնատներ ունեցողներին: Իսկ մոտավորապես պանելային շենքերում ապրողներին երևի օդային համբույրներ է ուղարկում: Որպեսզի հանկարծ ՀՀԿ-ն ընդդիմություն չդառնա, ու տանջահար երևույթը չկրկնվի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել