««ՉԻ» տեղեկություններով՝ Արմա­վիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր տոնական արձակուրդը հարմա­րեցրել է շեֆի՝ վարչապետ Կարեն Կարապետյանի արձակուրդի հետ և այդ պատճառով չի կարողացել ներ­կա գտնվել մարզում մեկնարկած ձմե­ռային առաջին զորահավաքին: Նկա­տենք, որ Աշոտ Ղահրամանյանն իր արձակուրդը սովորաբար նախընտ­րում է անցկացնել տաք եղանակին, սակայն այս անգամ նա խախտել է ավանդույթը: Հիշեցնենք, որ վերջերս Արմավիրի մարզպետը պատասխանելով լրագրողի՝ իրեն ուղղված կեն­սաթոշակի մեկնելու մասին հարցին, պատասխանել է, որ իր աշխատելու ցանկությունը տեղն է, իրենից էլ  վերևներում դժգոհ չեն:
 
Մեր տեղեկություններով՝ Աշոտ Ղահրամանյանը ներդրումային պայ­մանագրեր է կնքել Ռուսաստանի, Իտալիայի և Չեխիայի հետ, որոնց կենսագործման արդյունքում մարզում զարկ կտրվի բնակարանաշինությանը, ապրանքաշրջանառությանը, թարմ բնամթերքի արտահանմանը: Այդ իսկ պատճառով էլ Ղահրամանյանը չի պատրաստվում հեռանալ մարզպետի պաշտոնից՝ ներդրումային ծրագրերի իրագործումը և դափնիները թողնելով իր հաջորդին: Այնպես որ, 70-ամյա մարզպետի կենսաթոշակի անցնելու մասին խոսակցություններն ավելորդ են»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել