Լրագրողների աշխատանքը խոչընդոտելու և նույնիսկ նրանց սպառնալու առաջին խոշոր դեպքը տեղի է ունեցել, որքան հիշում եմ, 2003-ին Ա.Գեղամյանի հանրահավաքի ժամանակ՝ կինո Նաիրիի առջևի հրապարակում: Այդ օրը առաջին անգամ որպես առանձին հասարակական խավ «հանդես եկած» սափրագլուխ «շկաֆները» ջարդեցին նունիսկ Հայլուրի տեսախցիկը: Հետո իհարկե նորն էին գնել ու կարծեմ ներողություն խնդրել, բայց այդ հանրահավաքին նրանց հակահարված չտրվեց: Կարծում եմ, որ եթե իրեն ընդդիմադիր հռչակող հռետորը խուժանին հակահարված տալու կոչ աներ, ապա այս երկրում գործընթացները մի փոքր այլ հունով կընթանային: Ինչևէ, ունենք այսօրվա վիճակը, և քանի գնում համոզվում ես, որ հակահարված տալը մնում է օրակարգում, թեև այն դարձել է ավելի դժվար իրականացնելի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել