Սերն անմեռ և հավերժ թվացող թեմա է յուրաքանչյուրիս համար: Չափազանց դժվար է ցույց տալ սեր, զգացմունք, այն իրական կյանքում էլ է դժվար: Երբ նայում ենք ռոմանտիկ որևէ ֆիլմ, ցանկանում ենք, որ այն իրական լինի:
1. P.S. I Love You (2007)
Ոչ բոլորը կարող են հանդուրժել սիրելիի կորուստը: Հենց սա էլ պատահում է այս ֆիլմի դերասանների հետ: Հերոսուհին չի հասկանում՝ ինչու է ապրում, կորցրել է կյանքի նկատմամբ ունեցած հետաքրքրությունը, ապրում է անցյալով, կորցնում է աշխատանքը: Բարեբախտաբար, այսպիսի դեպք հանդիպում է միայն ֆիլմերում: Հերոսուհին շատ ծանր վիճակում է լինում մինչ չի հայտնվում այն մեկը, ով օգնում է նրան դուրս գալ այս վիճակից:

2. The Notebook (2004)
Սա գեղեցիկ սիրո պատմություն է երկու մարդկանց մասին, ովքեր ունեն սոցիալական տարբեր դիրք: Նրանք սիրահարվել են, երբ դեռ երիտասարդ էին: Չնայած կյանքի դժվարություններին՝ նրանք երբեք չեն հրաժարվում իրենց սիրուց:

3. Atonement (2007)
Մանկական երևակայությունը կարող է ոչնչացնել մի քանի մարդկանց կյանք. բայց սա գեղեցիկ սկիզբ էր՝ անվերջանալի թվացող երջանկություն, անսահման սեր, ուժգին զգացմունք: Այս ֆիլմը նայելիս հանդիսատեսը մոռանում է, որ սա ընդամենը ֆիլմ է, և հերոսներն էլ ընդամենը դերասաններ են:

4. The Fault in Our Stars (2014)
Արհամարհելով հիվանդությունը՝ այս ֆիլմի հերոսները խիզախություն ունեցան միմյանց սիրահարվելու:

5. Moulin Rouge! (2001)
Փարիզը համարվում է սիրո երկիր, որտեղ յուրաքանչյուրս կարող ենք գտնել մեր կյանքի միակին: Գույների խայտաբղետությունը ձեզ կարող է տանել իրական սիրո աշխարհ, որտեղ մարդիկ միմյանց այնքան են սիրում, որ անգամ մահն է նրանց սիրելու ժամանակ տալիս:

6. Eternal Sunshine of the Spotless Mind (2004)
Հենց այնպես չես կարող հրաժարվել սիրելիիցդ, եթե նա քեզ համար շատ կարևոր է: Դու դեռ հիշում ես նրան. բառեր, որ հատուկ են միայն նրան, երգ, որը ձերն է և որը քեզ նրան է հիշեցնում, վայրեր, որտեղ միասին եք եղել: Ջոյելը սխալ արեց՝ փորձելով ջնջել իր ողջ հիշողությունը նախկինի մասին: Կարճ ժամանակ անց նա հասկացավ, որ սխալ է արել և շատ է սիրում իր նախկինին: Նա անում էր ամեն ինչ՝ թեկուզ մեկ բան իրեն պահելու համար:



