ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը հավանաբար արդեն սահմանել է նորագույն պատմության մեջ բացարձակ ռեկորդ իր աշխատողների «հոսքի» առումով: Եթե նրա ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլիննը պաշտոնանկ արվեց նշանակումից 24 օր անց, ապա թվով երկրորդ խոսնակ Սկառամուչին աշխատեց միայն երեք օր: Ցուցակն այդ երկար է եւ զվարճալի, սակայն հերթական հեռացողների անուններն ու պաշտոններն իսկապես տագնապալի են: MSNBC հեռուստակայանի տվյալներով՝ մոտ օրերս հրաժարական են տալու Թրամփի ազգային անվտանգության հարցերով ներկայիս խորհրդական գեներալ ՄքՄաստթերը եւ Սպիտակ տան ավագ իրավաբան ՄքԳանը: Շոտլանդացիները դեռեւս բրիտանական բանակում համարվում էին առավել համառ եւ հավատարիմ զինվորներ, ուստի եթե այդ խոսակցությունները հաստատվեն եւ երկու այդ պաշտոնյաներն իսկապես հեռանան Թրամփից, ապա նա մնալու է մեն-մենակ գերմանական ծագում ունեցող հատուկ քննիչ Ռոբերթ Մյոլլերի հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: