Այս փաստը չհասկանալը խոսում է այն մասին, որ մարդիկ պարզապես գերագնահատում են իրենց մտային ունակությունները ՖԲ-ում գրառումներ անելիս։ Բայց դրա պատճառը ոչ թե այն է, որ չկան դաշնակիցներ, այլ այն, որ, ըստ էության, հայ ժողովուրդն արդեն քսանվեց տարի չունի պետություն, այլ խոսքով՝ մի այնպիսի հավաքական ու ներկայացուցչական մարմին, որն արտահայտի ժողովրդի կամ հասարակության լայն խավերի շահերը։ Միակ բանը, որ գիտեն մեր հարևանները մեր մասին, այն է, որ մեր պետությունը ձգտում է խաղաղության։ Սա մեր «պետության» «գաղափարախոսության» կամ արտաքին «քաղաքականության» անկյունաքարն է եղել քսանվեց տարի շարունակ։ Մեր բոլոր հարևաններն էլ տարածքային նկրտումներ ունեն մեր երկրի նկատմամբ․ Իրանը, որի արքաները Հայաստանը համարել են իրենց պապենական հողը, և որը Ռուսաստանը պատերազմական գործողությունների միջոցով խլել է իրենցից, Թուրքիայի և Ադրբեջանի մասին խոսելն ավելորդ է, և Վրաստանը, որը Լոռին է համարել իրենը: Եթե ինչ-որ լուրջ պատճառով Ռուսաստանը հասկացնի սրանց, որ ինքը ոչ մի շահագրգռություն չունի մեր երկրի նկատմամբ, որը մոտ ապագայում անհավանական է թվում, ապա մեր հարևանները մի ակնթարթ իսկ չեն վարանի սկսելու պատերազմական գործողությունները։ Ասել, որ մարդիկ չեն հասկանում սա, ճիշտ չի լինի, քանզի մարդիկ նյութապես շահագրգռվում են։ Իսկ Եվրոպայի համար մեր երկիրը մեր անվտանգության հաշվին իր անվտանգությունը ապահովելու միջոց է ընդամենը, որը շատ շուտով կբացահայտվի։ Եթե ժամանակին Գարեգին Նժդեհի մտքով անցներ վերցնել իշխանությունը և հաստատել ազգային դիկտատուրա, ապա այսօր մեր երկիրը կլիներ տարածաշրջանի մեծ ու հզոր երկրներից մեկը, սակայն Նժդեհը տուրք տվեց կուսակցական խաղերին, իսկ դեմոկրատիան պետք է, որ չլինեն ազգային պետություններ, այլ լինեն «խաղաղության» ձգտող և բյուջեի հաշվին ապրող յուրայիններ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: