Tert.am-ը գրում է.

The Central Asia-Caucasus Institute-ի (CACI) կայքումտարածաշրջանային անվտանգության փորձագետը փորձել է ենթադրել, թե ինչ ռազմական տեխնիկա ձեռք կբերի Հայաստանը Ռուսաստանի կողմից տրամադրվող նոր ռազմական վարկի շրջանակում:


Էդուարդ Աբրահամյանը հիշեցնում է, որ հոկտեմբերի 6-ին Հայաստանի խորհրդարանը միաձայն վավերացրել է հայ-ռուսական 100 միլիոն դոլարի «պետական արտահանման վարկը»: Հոկտեմբերի 24-ին ստորագրված համաձայնագիրը թույլ կտա Երևանին Ռուսաստանի արտադրած զինատեսակներ ձեռք բերել «Ընդհանուր պաշտպանության ոլորտի զարգացման ծրագիրն» իրականացնելու համար:


Սա Մոսկվայի կողմից տրամադրված երկրորդ ծրագրային ռազմական վարկն է Հայաստանին՝ 2015 թվականին համաձայնեցրած 200 միլիոն դոլարի վարկից հետո:


Ռուսաստանի նոր վարկը նախատեսված է Երևանին թույլ տալ շարունակել 2011 թվականից ի վեր իրականացվող ռազմական տեխնիկայի հետևողական գնումները՝ փորձելով թույլ չտալ Ադրբեջանին ռազմատեխնիկական գերակայություն հաստատել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել