Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուղիղ միացման ժամանակ խոստովանել է, որ Բերեզովսկին «զղջման» նամակ է գրել եւ ոչ մեկ անգամ: Առաջինը նա տարվա սկզբում է ստացել (կարծես` փետրվարին), երկրորդը` վերջերս` բիզնեսմենի մահից հետո: Դրանց մի մասը ձեռագիր է եղել, իսկ մյուսը` տպագիր: Դրանց պարունակությունը բազմաթիվ սխալների ընդունումն էր եւ Ռուսաստան վերադառնալու խնդրանքը:
Նամակներից մեկը Բերեզովսկու՝ Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող նախկին գործընկերն էր փոխանցել (խոսքը Ռոման Աբրամովիչի մասին է), մյուսը եւս օտարերկրացի գործնկերոջ կողմից էր ուղարկված, զգուշորեն նշել է Պուտինը: Նախագահն ասել է, որ առաջին նամակին չի պատասխանել եւ հասկացրել է, որ դա իմաստ չուներ, որովհետեւ Բերեզովսկու ազատ վերադառնալու համար նախագահի «թույլտվությունը» բավարար չէր: Պետք էր բազմաթիվ կառույցների հետ խորհրդակցել, այդ թվում նաեւ Գերագույն դատարանի հետ: Պուտինը հաստատել է, որ մտադիր չէ բարձրաձայնել Բերեզովսկու նամակները եւ ուրախ է, որ նախկինում էլ չի արել դա:
Այն հարցին, թե Բերեզովսկուն կարո՞ղ էին օտարերկրյա հատուկ ծառայությունները սպանել, նա ծիծաղելով պատասխանել է. «Նրանց վրա դա էժան չի նստի»: Նա ավարտել է հետեւյալ արտահայտությամբ. «Ամեն ինչ հնարավոր է, բայց մենք այդպիսի տեղեկություն չունենք»:
Աղբյուրը՝ news.am

Նյութի աղբյուր՝ http://lragrox.blogspot.com/2013/04/blog-post_25.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել