Araratnews.am-ը գրում է.

Իսրայելի Էյլաթ քաղաքում դանակահարել են Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպի զարմիկին. հաղորդում է Daily Mail-ը:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ հունվարի 4-ին Էյլաթում անհայտ անձինք հարձակվել էին երեք ֆրանսիացի զբոսաշրջիկների վրա և դանակահարել նրանց: Վիրավորները տեղափոխվել էին քաղաքային հիվանդանոց: Ավելի ուշ տուժածները դուրս են գրվել և վերադարձել Ֆրանսիա:

Հաղորդվում է, որ միջադեպի գործով ձերբակալվածներ չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել