«Էլիտար շենքերի պահանջարկի պակաս չկա։ Եվ «էլիտար» բնակիչների պահանջը բավարարելու համար շենքերը կառուցվում են կանաչ տարածքների հաշվին։
Սունդուկյանի թատրոնի հետնամասում՝ այգում, ոսկու շուկայի հարևանությամբ, հերթական էլիտարն է վեր խոյանում։ Շինարարական տեխնիկայի համար Խորենացի փողոցի կողմից և այգու միջով մատղաշ ծառերի հաշվին ճանապարհ է բացվել։
Այստեղ արդեն բազմաբնակարան որերորդ շենքն է կառուցվում։ Դատելով շինհրապարակից՝ այս տարածքում ևս մեկ շենքի ծրագրեր էլ կան։ Եվ որքան քաղաքային իշխանությունները կոկորդ պատռեն, թե կանաչ տարածքների հաշվին շինարարություն անելու մշակույթին վերջ են դրել, նրանց տված շինթույլատվությունները հակառակի մասին են փաստում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել