Աշխարհում մեր պես միամիտ ազգ երևի մեկ էլ թուրքերն են: Հլա միամիտը մեղմ ա ասված, որովհետև երբ ամեն տարի հետևողականորեն դու մի բան ես ակնկալում, ամեն անգամ էդ մի բանդ ցինիկաբար քեզ չեն տալիս, ու դու շարունակում ես հավատալ, որ կտան՝ էդ արդեն միամտություն էլ չի․․․
Թուրքերի մոտ մի քիչ այլ ա, ամեն տարի իրանք հույս ունեն, որ մենք չենք ստանա, ամեն անգամ մենք չենք ստանում, բայց խոսք է տրվում, որ մենք կստանանք, ու թուրքերն էլ ամեն տարի ուզում են նենց անեն, որ էդ փշի-փշին էլ չլինի:
Խոսքը բնականաբար Օբամայի կամ ցանկացած այլ ԱՄՆ նախագահի կողմից արտասանվող ճառն է և դրանում Ցեղասպանություն բառի բացակայության մասին է:
Հիմա երեկ ազգովի լոււտանքներ էինք թափում Օբամայի ու իր մայրիկի հասցեին, իսկ այսօր էստաֆետը մեզանից վերցրին թուրքերը, ու հիմա իրանք են լուտանքներ թափում նույն հասցեատերերի գլխին՝ կողմնակալ ճառի համար:
Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է․

«Պատմական իրողությունները խեղաթյուրող այդ հայտարարությունը ամեն տեսանկյունից ափսոսանքով ենք ընդունում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել