Araratnews.am-ը գրում է․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է կրճատել Պաղեստինի ֆինանսական օգնությունը։ «Ոչ միայն Պակիստանին ենք մենք միլիարդավոր դոլարներ վճարում ոչ մի բանի համար, այլեւ շատ այլ երկրների։ Մենք ամեն տարի հարյուր միլիոնավոր դոլարներ ենք տալիս Պաղեստինին՝ պատշաճ գնահատական եւ հարգանք չստանալով։ Նրանք նույնիսկ չեն ցանկանում բանակցություններ վարել Իսրայելի հետ»,- գրել է Թրամփը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին Թրամփը հայտարարեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին։ Նրա որոշումը բողոքի ալիք բարձրացրեց ոչ միայն Պաղեստինում, այլեւ աշխարհի շատ երկրներում։
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/milionavor-dolarner-enkh-talis-paghestinin-thrampheh-sparnum-e/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել