ՀՀԿ խորհրդի անդամ, ԵՊՀ դասախոս

Ադրբեջանական կայքերը, մեկը մյուսից արտատպելով, տարածում են հետևյալ «տեղեկատվությունը»՝ «Согласно информации, полученной азербайджанской стороной, в результате усилий армян, занимающих руководящие должности в Объединенной авиастроительной корпорации, а также в предприятиях «МиГ» и «Сухой», переговоры с Россией по закупке боевых самолетов Су-27, Су-30 и МиГ-31 завершились безрезультатно. Россия отказалась продавать Азербайджану боевые самолеты, за исключением учебного самолета Як-130».

Միայն միջազգային հարաբերություններից, ռազմական տեխնիկայի մատակարարման աշխարհաքաղաքական բնույթից ոչինչ չհասկացող տհասը կարող է հավատալ և հավատացնել, որ ՌԴ կամ այլ գերտերությունում հայերը կամ ուրիշ այլազգիները կարող են նման հարցեր լուծել։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ինքնախաբեության, սեփական ժողովրդին ապատեղեկացնելու, ապուշացնելու հերթական փորձ։

Су-27, Су-30 և МиГ-31 ռազմական ինքնաթիռները ոչ АК-74 են, ոչ էլ РПГ-7, որ հնարավոր լիներ մի քանի օրինակով «տակից» մատակարարել կամ խանգարել մատակարարմանը։ Այս ինքնաթիռները համարվում են ռուսաստանյան ռազմարդյունաբերական համալիրի էլիտար սեգմենտը, ուստի և նման խնդիրները լուծվում են իշխանության վերին օղակներում՝ միայն ու միայն Կրեմլում։

Սրանք կամ մտավոր հետամնաց են, կամ էլ օգտվելով առիթից՝ ներքին լսարանի համար փորձում են հերթական էժանագին հակահայկական հիստերիան բորբոքել…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել