Մերձավոր Արևելքում արդեն սովորական դարձած երկրներում՝ Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող իրադարձություններից բացի, ուշագրավ զարգացումներ են Իրանում և Հորդանանում։
Արդեն երկու օր է զանգվածային բողոքի ակցիաներ են Իրանում։ Այն ինչ տեղի է ունենում մեր հարևան ու բարեկամ երկրում, մտահոգիչ պետք է լինի, քանզի ակցիաները զանգվածային բնույթ են կրում և կարծես ուղղորդված լինեն։
Որոշ հետաքրքրություն են ներկայացնում նաև համեմատաբար կայուն Հորդանանից ստացվող տեղեկությունները՝ ըստ որոշ հրապարակումների՝ թագավոր Աբդալլահը պաշտոններից հեռացրել է իր բարեկամներին, այդ թվում իր եղբայրներին։ Խոսվում է այն մասին, որ Հաշիմյան թագավորությունում հեղաշրջման փորձ է կանխվել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել