Ես թքած ունեմ՝ խնդացել է Հրանուշ Հակոբյանը Ծիծեռնակաբերդում, թե ոչ, ես ունեմ իր հասցեին ավելի լուրջ հաշիվներ։ Խնդրեմ՝ ամենաթարմը. ժամեր առաջ Թեսսալոնիկում հույն ոստիկանությունը ծեծել ու ցրել է հայ երիտասարդությանը, որոնք փորձում էին Թուրքիայի հյուպատոսարան բողոքի նամակ փոխանցել։ Հրանուշ Հակոբյանից մինչ հիմա չի լսվել ոչ մի հուսադրող խոսք, ոչ մի խոստում՝ փորձել պարզել իրավիճակը, ընդհանրապես ոչ մի բան։ Նույնիսկ եթե Հակոբյանը ամբողջ օրը տխրատխուր դեմքով ման գար, նրա աշխատանքը, մեղմ ասած, անբավարար է։ Հ.Գ. Ներքուստ համոզված եմ, որ Հրանուշի խնդալն ավելի շատ մարդու է հետաքրքիր, քան մեր ջահելներին հույն միլիցեքի ծեծելն ու Հրանուշի լռությունը։

Կից նյութը` այստեղ


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել