Շվեդիայի Գյոթեբորգի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ ֆիզիկական վարժությունները և դիետաները չեն օգնի նիհարել: Նոր մեխանիզմը գործում է անկախ լեպտինի ակտիվությունից՝ հորմոնի, որը կարգավորում է նյութափոխանակությունը:
Մարմնի զանգվածի կարգավորման համար պատասխանատու է նոր մեխանիզմ, որը գիտնականներն անվանում են գրավիտոստատ: Յուրահատուկ կենսաբանական գործիքը վերահսկում է նյութափոխանակությունն օստեոցիտների՝ ոսկրային հյուսվածքի բջիջների միջոցով: Գիտնականները նշում են, որ օստեոցիտներն ուղղակիորեն ազդում են ախորժակի համար պատասխանատու գեների արտահայտչության վրա:
Ներկայումս գիտնականները փորձում են պարզել՝ ինչպես վերահսկել ոսկրային հյուսվածքի բջիջների արտադրման մեխանիզմը, նաև դրանց մակարդակն արյան մեջ: Փորձերը կրծողների վրա կարող են հաստատել, որ ճարպակալումը հնարավոր է կանխել «ընդամենը մեկ ներարկումով»: