Որպես երիտասարդի, ինձ խիստ մտահոգում է Եղեռնի համաշխարհային ճանաչման հարցը: Մենք ամեն տարի ապրիլի 24-ին երթեր ենք կազմակերպում, տարբեր միջոցառումներ իրականացնում (դրանք, անկասկած, անհրաժեշտ են): Ամեն տարի ապրիլի 24-ին կոչ ենք անում բոլոր երկրներին, այդ թվում նաև Թուրքիային, ճանաչել հայերի ցեղասպանությունը, բայց քչերս ենք նույն ոգևորությամբ պահանջում մեր պետական այրերից, որ այդ ճանաչման հարցը իրականացնեն պատշաճ կերպով: Եթե դիտենք միայն Հանրային ալիքի հեռարձակած նյութերը, կթվա, թե ամեն ինչ հրաշալի է ընթանում, բայց դա այդպես չէ... Ես չգիտեմ, թե կոնկրետ ինչ քաղաքականություն պետք է վարել, բայց գիտեմ հաստատ, որ այսօր սխալ քաղաքականություն է վարվում...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/AGHAMYANvahe/posts/442013822558726
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



