armeniasputnik.am-ը գրում է

Նոր տարվա նախաշեմին Ադրբեջանի արդարադատության նախարարության Դատական փորձաքննության կենտրոնի ղեկավար Ֆուադ Ջավադովն ի լուր աշխարհի հայտարարել է, որ 2016 թվականի ապրիլյան դեպքերից հետո գործող հայկական լրտեսական ցանցի նամակագրությունը վերականգնված է ու ապացուցված։ Ամեն դեպքում նրա ասածն այսպես է փոխանցում ադրբեջանական հարթակներից մեկը։ Դե ինչ անեն, եթե անելու բան չկա, ուրեմն պետք է ցույց տալ, որ մշտապես պահպանում են զգոնությունը հանուն հայրենիքի բարօրության։

Այս պատմությունն ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվում է անցնող տարվա մայիսից, իսկ հիմա սկսել է հիշեցնել ստալինյան ժամանակների ճնշումների մասին պատմությունները, երբ պետական մարմինները պարագվայցի ու այլ լրտեսների մասին բազում պատմություններն էին հրապարակում։ Հարևան երկրի հատուկ ծառայությունները հավանաբար որոշել են հետ չմնալ, ու քանի որ Ադրբեջանը չի հետաքրքրում Պարագվային ու այլմոլորակայիններին, գուշակեք ովքե՞ր են լրտեսները։ Ճիշտ գուշակեցիք։


ամբողջական նյութը կարդացեք այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել