Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանն ու Տիգրան Ուրիխանյանը զանգվածային լրատվության միջոցներին «մեկնաբանություններ» են տրամադրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Գագիկ Ծառուկյանի հետ կատարված «միջադեպի» կապակցությամբ:
«Միջադեպ» ասվածն այն է, որ ծառայություն կատարող ոստիկանները պարոն Ծառուկյանին և նրան ուղեկցող անձանց հուշել են համալիրի տարածքում տեղաշարժի նախատեսված ուղին: Ընդամե´նը: Եվ ըստ երևույթին «միջադեպի» մասնակիցների մտքով իսկ չի անցել, որ «միջադեպ» է տեղի ունենում: Համենայնդեպս, պարոն Ծառուկյանը նման խնդրով ոստիկանություն չի դիմել: Խնդիրը միանգամայն այլ հարթությունում է:
Հասկանալով նախընտրական փուլի «առանձնահատկությունները»` Նաիրա Զոհրաբյանին ու Տիգրան Ուրիխանյանին կրկին հիշեցնում ենք, որ ոստիկանները կատարում են իրենց գործառույթները և ինչպես բոլոր զանգվածային միջոցառումների ժամանակ, Ծիծեռնակաբերդում էլ պահպանել են հասարակական կարգը:
Հիշեցնում ենք նաեւ, որ ոստիկանությունը վերկուսակցական և վերքաղաքական կառույց է, և չփորձեք քաղաքական գործընթացների մեջ ներքաշել: Նախընտրական քարոզարշավի համար առավել հարմար թեմա գտեք: Իսկ ինչ վերաբերում է այս գործիչների` ոստիկանության ծառայողներին տրված գնահատականներին, ապա խիստ կասկածում ենք, թե նրանք տիրապետում են համապատասխան մասնագիտական գիտելիքների, որպեսզի գնահատեն ոստիկանության ծառայողի աշխատանքը: Կոչ եմ անում նաև զերծ մնալ բնորոշումներ տալուց:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/610353088992583
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել