«Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերին ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» մասին պայմանագիրը՝ նշելով, որ իրենք Հայաստանին երբեք ընտրության առաջ չեն կանգնեցրել: «Մեր հարևաններին ու դաշնակիցներին մենք միշտ վերաբերվում ենք որպես մարդկանց, որոնք ունեն կյանքի և արտաքին քաղաքականության նկատմամբ իրենց հայացքները: Մեր հարևաններն ինքնիշխան պետություն են, դա վերաբերում է նաև ՀԱՊԿ և ԵԱՏՄ դաշնակիցներին: Հասկանալի է, որ ժամանակակից աշխարհում նրանք զարգացնում են բազմավեկտոր շփումներ, դա միանգամայն բնական է 21-րդ դարում: Մենք երբեք մեր հարևաններին և դաշնակիցներին ընտրության առաջ չենք կանգնեցրել՝ ում հետ եք դուք՝ մե՞զ հետ, թե՞ նրանց: Բայց մենք իրավունք ունենք ապավինելու դաշնակցային հարաբերությունների գերակայությանը:
Բացի այդ, տարբեր ձևաչափերով, այդ թվում ԵՄ «Արևելյան գործընկերության» ձևաչափով ստորագրվող համաձայնությունները չպետք է խախտեն այն պարտավորությունները, որոնց շուրջ մենք արդեն համաձայնություն ունենք»,- ասել է Կարասինը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել