Նախ՝ Գագիկ Ծառուկյանը ոչ ոքից առավել չէ, որ նեղանա ոստիկաններից, ու ՀՀ ԱԺ 2-րդ ուժի ղեկավարը լինելով՝ չպետք է ասի. «Որտեղ լինի, ձեր բանը անելու եք»:
2-րդ՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը հավակնում է կոչվել ընդդիմություն, սակայն Նաիրա Զոհրաբյանը պետք եկած վախտ հայտնում է, որ Ծառուկյանը Ազգային անվտանգության խորհրդի անդամ է:
Ինչպե՞ս կարող է Գագիկ Ծառուկյանը լինել ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամ ու իր ուժին համարել համարյա ընդդիմություն:
Երկրորդ՝ Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ եթե Գագիկ Ծառուկյանը զուսպ չլիներ, ավելորդ բաներ էին լինելու, այսինքն՝ շնորհակա՞լ լինենք, որ Ծառուկյանը զուսպ է եղել և հանցագործություն չի կատարել (ոստիկանի օրինական պահանջը չկատարելը պատժվում է օրենքով):
Ու կրկնում եմ, քեֆս բերեց, թող այ տենց ցույց տան Գագիկ Ծառուկյանին, որ կյանքը մի օր դիմադիր, մի ուրիշ օր ընդդիմադիր լինելով չի, կյանքը այլ բան ա, ու թող մի քիչ էլ քայլեր իր ժողովրդի հետ, ոչ թե աճապարեր նստել մեքենան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mkrtchian/posts/2934248890660
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել